ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սուսաննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. Պապի հետ ոտք չմեկնեք

Սուսաննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. Պապի հետ ոտք չմեկնեք
27.06.2016 | 18:02

Միայն թե իմիջ չսարքեն աղավնի բաց թողնելը: Հասկացանք, հո կրակը չի՞ ընկել մեր աղավնին ձեր ձեռքը, կամ հո մենք աղավնատուն չե՞նք ձեզ համար: Կարևոր հարցեր ունենք, դրանցով զբաղվեք:
Հիմա էլ Անգլիայի թագուհին... Ավելի լավ կանես Ցեղասպանությունը, Արցախի անկախությունը ճանաչես, նոր գաս: Եվ այլ հարցեր էլ:


Պիտի այսուհետ չորից պայման դնենք աշխարհի ծերացած տերերի առջև՝ իրենց հաճույքի և իմիջի դիմաց:
Մեր աղավնին կարող է այսուհետ շատերին հետաքրքրել, մեր աղավնին ձեզ համար խաղալիք չի, որ գաք խաղաք, գնաք:
Իսկ Պապը կարող է ամեն օր էլ գալ: Պապի հետ ոտք չմեկնեք:

Դիտվել է՝ 2575

Մեկնաբանություններ